Yandex-ը սկսել է փորձարկել հայտնի մարդկանց մասին «Թայմլայն» անունով նոր տեղեկատվական-որոնողական ծառայությունը: «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, Yandex-ը ցանկանում է նվաճել «Վիքիպեդիա»-ի եւ ցանցային լրատվամիջոցների լսարանի մի մասին:

«Թայմլայն»-ի բովանդակությունը մեխանիկորեն ձեւավորվում է «Yandex. լուրեր»-ի տվյալների բազայի եւ «Yandex»-ի որոնման ալգորիթմների հիման վրա՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են տեղեկությունների ճանաչվածությունը, դրանց հղումների թիվը, աղբյուրների հեղինակությունը եւ այլն: Ներկայում օգտատերերին այդպիսի հնարավորություն է ընձեռում Google-ի որոնողական համակարգը:

Նախապես օգտատերերը կկարողանան տեսնել միայն շոու-բիզնեսի ներկայացուցիչների թայմլայնները: Ընկերությունում կարծում են, որ ապագայում նոր ծառայությունը գովազդի հաշվին եկամուտ կբերի: