Sony Corp.-ը ներկայացրել է PlayStation 4-ի նոր տարբերակը, որը վաճառքի կհանվի այս տարվա նոյեմբերին: Darth Vader Edition-ն «Աստղային պատերազմների» ոճով է, առջեւի վահանակի վրա պատկերված է ֆիլմի գլխավոր չարագործը՝ Դարթ Վայդերը:

Bloomberg գործակալության հաղորդմամբ, PS 4 Darth Vader Edition-ի վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 17-ին՝ Electronic Arts-ից Star Wars Battlefront նոր տեսախաղի թողարկման օրը:

Ըստ Ինտերֆաքսի, Sony-ն ծրագրում է առաջիկայում նախնական պատվերներ ընդունել: NPD-ի տվյալներով, հուլիսին PlayStation 4-ն ամենավաճառված խաղն է եղել: