Թուրքիայում ոստիկանը վիճել է իր ընկերուհու հետ, որի հետեւանքը շատ թանկ է նստել ոստիկանի վրա: Վեճն այնքան է թեժացել, որ աղջիկը նախ կրակել է ոստիկանի, ապա նաեւ իր վրա: Դեպքը տեղի է ունեցել Իզմիրի նահանգի Բորոնովա շրջանի ոստիկանության կենտրոնական վաչությունում։

Թուրքական Iha գործակալության փոխանցմամբ՝  ոստիկանության աշխատակից Այհան Քըրըմլըն արձակված կրակոցներից տեղում մահացել է, աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց։