Օգոստոսի 18-ին ժամը 12-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոմայրուղու 63-րդ կմ-ում մեքենա շրջվել:
ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներոմ BMW մակնիշի 19 ՏՕ 154 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել: Պատահարի հետեւանքով մեքենայի ուղեւոր, 49-ամյա Մարինե Աղոյանը տեղում մահացել է, իսկ վարորդը` 28-ամյա Արտակ Ղալեչյանը տեղափոխվել է Թալինի հիվանդանոց եւ հետազոտումից հետո դուրս գրվել:




























