Ֆրանսիան սկսել է Ռումինիա եւ Բուլղարիա արտաքսել մոտ 700 գնչուների, որոնք ապօրինաբար ապրում են երկրի տարածքում:

79 գնչուներ, ովքեր համաձայնել են ինքնակամ լքել երկիրը, կստանան 400 եվրո փոխհատուցում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ընդամենը մինչեւ օգոստոսի վերջ Ֆրանսիան պետք է լքեն 700 գնչուներ:

Փարիզը պարբերաբար արտաքսում է թափառախմբերի անդամներին, որոնք հազարներով ժամանում են Ֆրանսիա՝ Ռումինիայի եւ Բուլղարիայի ԵՄ-ին անդամակցելուց հետո:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, հուլիսի վերջին մոտ 50 գնչուներ հարձակվել էին ժանդարմերիայի բաժնի վրա, ապա ջարդարարություններ արել Սենթ-Էթյեն քաղաքում: Նրանք վրեժ էին լուծում երիտասարդ գնչուի համար, որին սպանել էին ոստիկանությունից թաքնվելու ժամանակ: