ԱՄՆ 340 րաբբիներ իրենց ստորագրությունն են դրել ԱՄՆ Կոնգրեսին ուղղված դիմումի տակ՝ խնդրելով հաստատել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը:
Ստորագրած հոգեւորականների մեծամասնությունը հուդաիզմի բարեփոխականների հոսանքի ներկայացուցիչներ են: «Հրեա ժողովրդի համար խաղաղության ձգտումը կարեւոր կրոնական պարտականություն է: Մենք միամիտ չենք այն հարցերում, որոնք վերաբերում են Իրանի միջուկային ծրագրի հետ կապված սպառնալիքներին, բայց ընտրություն ենք կատարում հօգուտ համաձայնագրի, որովհետեւ այն լավագույն լուծումն է ԱՄՆ-ի, Իսրայելի եւ ամբողջ աշխարհի անվտանգությունն ապահովելու համար»,-ասված է նամակում, հաղորդում է NEWSru.com-ը՝ վկայակոչելով The Washington Post-ը:
Նամակում նաեւ ասվում է, որ համաձայնագրի վավերացումը չի վնասի իսրայելա-ամերիկյան հարաբերություններին եւ պառակտում չի մտցնի ԱՄՆ հրեական համայնքում:





























