Կաբարդինո-Բալկարիայում անհայտ անձինք կրակել են անտառում հանգստացողների վրա։ Տարածաշրջանի իրավապահ մարմիներին մոտ կանգնած աղբյուրը հաղորդել է, որ մահացել են երկու հոգի, այդ թվում մեկ ոստիկան։
«Ռիա Նովոստիի» հաղորդմամբ, Քենդելեն բնակավայրից ոչ հեռու գտնվող անտառապատ տարածքում կեսգիշերին մոտ չորս անհայտ անձինք կամուֆլյաժով եւ դիմակներով մոտեցել են 6 հանգստացողներին եւ ինքնաձիգով կրակել նրանց վրա:
«Արդյունքում մահացու վիրավորվել է ոստիկանության պարեկապահակային ծառայության աշխատակիցը, ով ծառայությունից ազատ ժամանակ հանգստանալու էր եկել: Հանցագործները կապել են մյուսներին, որից հետո վերցրել են «Գազել» եւ «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենաներն ու հեռացել»-հաղորդել է աղբյուրը։
Ներկայումս հետաքննություն է ընթանում։


























