Աշխատանքի ժամանակ հոսանքահարվելու հետեւանքով Լոս Անջելեսում հայ է մահացել: Այս մասին գրում է «Burbank Leader» պարբերականը:

Հետաքննությունը պարզել է զոհվածի ինքնությունը. նա Բըրբանքի 38-ամյա բնակիչ Ռոբերտ Խոդադանյանն է: Նրան մեռած են գտել բազմահարկ շենքի վերելակային բաժանմունքում:

Իրավապահների խոսքով, տղամարդու մահը դժբախտ դեպք է ճանաչվել: Հետաքննությունը փոխանցվել է աշխատանքի անվտանգության եւ հիգիենայի բաժնին: