Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան պետական այցելության շրջանակներում Երեւան է ժամանել նաեւ Ռուսաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Իգոր Լեւիտինը: Այցի շրջանակներում, Լեւիտինը օգոստոսի 20-ին Երեւանում կմասնակցի Գյումրիի «Պատվո բլուր» ռուսական զինվորական գերեզմանոցին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությանը:
Այսօր` օգոստոսի 19-ին Երեւանում կկայանա Լեւիտինի մամուլի ասուլիսը:
Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքում վերականգնվել է «Պատվո բլուր» կոչվող` 1853-56թթ. եւ 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի սպաների եւ զինվորական բժիշկների գերեզմանատունը, որի տեղում անցած դարի 50-ական թվականներին կառուցվել էր մանկական առողջարան:



























