Մոսկվայում ձերբակալվել է Տաջիկստանի մի քաղաքացի, ում մոտ հայտնաբերվել է 27մլն ռուբլի արժողությամբ 18 կգ մաքուր հերոին։ Այս մասին հաղորդել է Թմրանյութերի շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դաշնային ծառայության մամուլի քարտուղար Մարիա Լուցենկոն։

Հանցագործները փորձել են թմրանյութեր տեղափոխել, այն թաքցնելով «Ֆոլկսվագեն-Գոլֆ» ավտոմեքենայի բենզաբաքում։ Ավտոմեքենայի ղեկին նստած է եղել հանցավոր խմբի անդամ 27-ամյա Տաջիկստանի քաղաքացի։

Նա անմիջապես խոստովանել է, որ թմրանյութեր է տեղափոխում Մոսկվա եւ այն գտնվում է մեքենայի  բենզաբաքում, սակայն չի նշել, թե հատկապես ի՞նչ թմրատեսակ է տեղափոխում։ Ոստիկանները ավտոմեքենան տարել են մայրաքաղաքի արեւմտյան հատվածում գտնվող մասնագիտացված ավտոսերվիս եւ բացել այն: Բենզաբաքում եղել է 14 պլաստիկ շիշ՝ լի հերոինով։