Հայաստանի կառավարությունը օգոստոսի 19-ին կայացած նիստում արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի նոր ղեկավար է նշանակել:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ գործադիրը երկամսյա փորձաշրջանով Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակել Համլետ Հակոբյանին։ Հիշեցնենք, որ այս պաշտոնը թափուր էր մնացել մայիսի 5-ից, երբ կառավարությունը պաշտոնանկ արեց ՕԵԿ-ական Արմեն Ասլանյանին, ով համարվում էր նախկին նախարար Մհեր Շահգելդյանի կադրը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ Ֆիրդուս Զաքարյանը եռամսյա փորձաշրջանով նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար։