Intel ընկերության գլխավոր տնօրեն Բրայըն Կրժանիչը Սան Ֆրանցիսկոյում ընթացող IDF 2015 (Intel Developer Forum) համաժողովում ցուցադրել է Curie նոր սարքային մոդուլը, որը շատ փոքր չափեր ունի: Մոդուլը նախատեսված է կրելի սարքերի եւ այլ սպառողական սարքավորումների համար:
Այն իր մեջ ներառում է հաշվիչ համակարգ, մարտկոցի լիցքավորման հնարավորություն, 32 բիթանոց Quark միկրովերահսկիչ, 384 կիլոբայթանոց ֆլեշ-հիշողություն եւ 80 կիլոբայթանոց ստատիկ հիշողություն: Մոդուլը զինված է նաեւ արագաչափով եւ հիրոսկոպով, Bluetooth-ով եւ շարժման տվիչով, հաղորդում է Lenta.ru-ն:
Մինչեւ այս տարվա վերջը Intel Curie-ն հասանելի կլինի ինքնատիպ սարքավորումներ եւ ինքնատիպ նախագծեր արտադրողների համար (original equipment manufacturer, OEM, original design manufacturer, ODM):





























