Սիրիայի Առողջապահության նախարար Նիզար Յազիջին եւ նրա իրանցի գործընկեր Հասան Հաշեմին հուշագիր են ստորագրել առողջապահության ոլորտում երկու երկրի միջեւ  համագործակցության վերաբերյալ:

Փաստաթղթում խոսվում է դեղամիջոցների եւ բուժսարքավորումների արտադրության ոլորտում համագործակցության, փորձի եւ որակավորման բարձրացման նպատակով բուժանձնակազմերի փոխանակման, ինչպես նաեւ գիտական եւ հետազոտական ոլորտներում  համագործակցության մասին: Իրանական կողմը պարտավորվել է ապահովել Սիրիայի կարիքները դեղերի եւ այլ դեղամիջոցների ոլորտում եւ նպաստել նրա բուժական կադրերի որակավորման բարձրացմանը, փոխանցում է Սիրիայի պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը: