Թուրքիայի առաջին փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հաջորդ շաբաթ մեկնելու է ԱՄՆ:
Ինչպես հաղորդում է TRT Russian-ը, պաշտոնյան իր ամերիկացի գործընկերների հետ քննարկելու է Իրանում, Իրաքում եւ Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները:
Օգոստոսի 23-ին եւ 24-ին Սինիրլիօղլուն իր օգնականներ Սելիմ Ենելի եւ Թաջան Յըլդեմի հետ հանդիպումներ կունենա Վաշինգտոնում:
Փոխարտգործնախարարը պատրաստվում է ամերիկյան կողմին հաղորդել, որ «Ֆրենսիս Ջոզեֆ Ռիկարդոնեի նշանակումը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում օգտակար կլինի երկու երկրների համար»:



























