Մոսկվան եւ Թեհրանը հստակություն են մտցրել Իրանին С-300 զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու հարցում, հարցը լուծված է եւ փակված, մնացել են միայն տեխնիկական մանրամասները։ Այս մասն РИА Новости–ին ասել է Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներից հարցերով` ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը։

«Այսօրվա դրությամբ հարցը փակված է, թեմայի հետ կապված ամեն ինչ հստակ է։ Սկզբունքորեն հարցը լուծված է, մնացածը տեխնիկական մանրամասներ են»,– հայտարարել է Բոգդանովը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրը РИА Новости–ին հաղորդել էր, որ «այս տարի հաստատ» Մոսկվան С-300 հրթիռային համալիրներ կմատակարարի։

Իրանի Պաշտպանության նախարարության աղբյուրը հայտարարել է, որ հույս ունի համալիրները ստանալ Մոսկվայի հետ նոր համաձայնագրի ստորագրումից 30–40 օր հետո։

Ռուսաստանում Իրանի դեսպանատան փոխանցմամբ` Իսլամական Հանրապետության Պաշտպանության նախարարության պատվիրակությունը Մոսկվա կժամանի հաջորդ շաբաթ։