Օգոստոսի 18-ի երեկոյան Պետերբուրգի առեւտրաժամանցային կենտրոններից մեկի մոտ կայանած մեքենայում ինքնաշեն պայթուցիկ սարքավորում է հայտնաբերվել։
Ոստիկանության տվյալներով, ինքնաշեն ռումբը պատրաստված է եղել փոշով լցված լապտերից։ Այն տեղում վնասազերծել են, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Ձերբակալվել են երկու կասկածյալներ՝ ադրբեջանցի եւ ռուս։ Փաստաթղթերը ստուգելու փորձի ժամանակ նրանք ցանկացել են փախչել։



























