Որոշ օգտատերեր, որոնք իրենց սիրելի ֆիլմերը, գրքերը, երաժշտությունը եւ ֆոտոարխիվը պահում էին Google ծառայությունում, կայծակի պատճառով անվերադարձ կորցրել են այդ ֆայլերը:

Բելգիայում երեկ նախօրեին կայծակը 4 անգամ հարվածել է ընկերության տվյալների մշակման կենտրոնին, որի հետեւանքով տեղեկատվության մի մասն անվերադարձ կորսվել է, հաղորդում է ВВС-ն:

Google-ի ներկայացուցիչները պնդում են, որ տուժել է տվյալների շատ փոքր մասը, միայն ինտերնետ-հսկայի սերվերներում պահվող տեղեկատվության 0,000001 տոկոսը:

Որոշ տվյալներով, կարող էր տուժել Google Compute Engine ծառայությունը, որը թույլ է տալիս օգտատերերին տեղեկատվությունը պահպանել «ամպի» մեջ: