Microsoft կորպորացիան հերքել է Windows 10 օպերացիոն համակարգում օգտատերերի մասին տեղեկատվության գաղտնիությունը խախտելու եւ անձնական տվյալները երրորդ անձանց փոխանցելու մեղադրանքները, որոնք նրան է հասցեագրել «Բուբնով եւ ընկերներ» փաստաբանական բյուրոն:
Մոսկովյան փաստաբանական բյուրոն խնդրել է ՌԴ գլխավոր դատախազությանը հարկադրել Microsoft-ին վերացնել օրենքի խախտումները, որոնք թույլ են տրվել Windows 10-ում:
Փաստաբանների կարծիքով, նոր օպերացիոն համակարգը հավաքում ու փոխանցում է օգտատերերի այցելած կայքերի պատմությունը, գաղտնաբառերը, պահպանում է փոստային գրագրությունը եւ այլն:
Փաստաբանները նշել են, որ հավաքված տեղեկատվությունը կարող է փոխանցվել երրորդ անձանց, մասնավորապես, հատուկ ծառայություններին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Microsoft կորպորացիան չի համաձայնել առաջ քաշված մեղադրանքների հետ, հայտարարելով, որ ուղիղ հասանելիություն է տրամադրում էլեկտրոնային փոստին ու ակնթարթային հաղորդագրություններին, ինչպես նաեւ տեխնիկական հնարավորություններ՝ օգտատերերի կոնտենտի ուղիղ կամ ինքնուրույն հասանելության համար:
Կորպորացիան նաեւ նշում է, որ Windows 10-ը հնարավորություն է տալիս օգտատերերին ինքնուրույն ընտրել, թե ինչպես պետք է օգտագործել իրենց տեղեկատվությունը՝ առավելագույն անհատականացված ծառայություններ ստանալու համար:





























