Սոցիալական ցանցերից ավելի շատ օգտատերերի են նորությունների կայքեր այցելում, քան Google որոնողական համակարգից: Այս մասին ասված է Parse.ly վերլուծական ընկերության հայտարարությունում:
Վերլուծաբանների տվյալներով, Facebook-ն ու Google-ը հիմա «ոչ միայն մրցակցում են», սոցիալական ցանցը առցանց մեդիայի թրաֆիքի գլխավոր աղբյուրն է դարձել:
Վերջին տվյալներով, սոցիալական ցանցերը (որոնցից խոշորը Facebook-ն է) տալիս են մեդիա կայքերի թրաֆիքի 43 տոկոսը, մինչդեռ Google-ն ապահովում է միայն 38 տոկոսը:





























