Apple ընկերության iPhone 6S նոր սմարթֆոնը կարող է նոր գունային տեսք ունենալ: Այս մասին հաղորդում է BGR-ն՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցները:

Լուսանկարներում ներկայացված սմարթֆոնները բղնձա-վարդագույն երանգ ունեն: Բացի դրանցից, համացանցում է հայտնվել պրոմոֆոտոն, որտեղ ներկայացված են iPhone 6S-ը 4 գույներով՝ սեւ-մոխրագույն, սպիտակ, ոսկեգույն եւ վարդագույն:

Նոր սարքերի արտաքին տեսքը նախկինը չի լինի:

Առկա ոչ պաշտոնական տեղեկություններով, սովորական iPhone 6-ից տարբերությունը մինչեւ 2 ԳԲ ավելացած օպերատիվ հիշողությունն է եւ Force Touch էկրանը: