Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը օգոստոսի 19-ին ժամանել է Պյատիգորսկ: Պետության ղեկավարն այստեղ քննարկելու է «Ոստիկանության մասին» դաշնային օրենքի նախագիծը տարածաշրջանի հանրության ներկայացուցիչների եւ իրավապահ մարմինների հետ: Բացի այդ, Մեդվեդեւը կհանդիպի Ստավրոպոլի մարզի նահանգապետ Վալերի Գաեւսկու հետ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Պյատիգորսկում պայթյուն էր որոտացել: Պայթեցվել էր «Ժիգուլի» մեքենան, որը կայանված էր եղել «Էրմիտաժ» սրճարանի մոտ: Պայթյունից տուժել էր 29 մարդ, որոնցից 8-ը հայեր են:

Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 19-ին Ռուսաստանի նախագահը կնոջ՝ Սվետլանայի հետ կայցելի Երեւան: