Երեւանում ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում կքննարկվի հարցերի մի ամբողջ համալիր։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Սերգեյ Մարկովը:
Հարցին, թե գագաթաժողովի ընթացքում անդրադարձ կլինի՞, արդյոք, ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին, քաղաքագետը պատասխանեց, որ առանց դրա հնարավոր չէ։ Սակայն գագաթաժողովի մասնակիցներն, ըստ նրա, ոչ մի կոնկրետ որոշման չեն հանգի։
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը Հայաստանում տեղի կունենա օգոստոսի 20-22-ը։ Այսօր՝ օգոստոսի 19-ին սպասվում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցը Երեւան։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան արդեն իսկ Երեւանում է։



























