ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը օգոստոսի 18-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Սթիվեն Փաունդին, որի հետ քննարկել է Ղարաբաղի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանների միջեւ համագործակցության հարցեր:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում բրիտանացի պատգամավորն ասել է, որ Ղարաբաղ կատարած իր այցն ունի ճանաչողական նպատակ:




























