Oxford Dictionary of English բառարանի նոր հրատարակությունում նոր տերմիններ են ավելացել։ Բառարանում ընդգրկվել են այնպիսի բառեր, ինչպիսիք են «ածխաթթու գազի որսում եւ պահպանում» , «գեոինժինիրինգ» արտահայտությունները, որոնք կապ ունեն կլիմայի փոփոխության հետ։ Այս տերմիների կողքին հայտնվել են նաեւ «վուվուզելը», «թունավոր պարտքերը» եւ «դիֆրենդ» բայը։
Guardian-ի հաղորդմամբ. այս բառերն ու արտահայտությունները պաշտոնապես ճանաչվել են գոյություն ունեցող ժամանակակից անգլերենում։
Բառարանի երրորդ հրատարակության մեջ ներառվել են ավելի քան 2000 նոր բառեր եւ եզրույթներ, որոնք առաջացել են ֆինանսական ճգնաժամի ժամանակ, համակարգչային տեխնոլոգիաների եւ ինտերնետի զարգացմամբ, ինչպես նաեւ նոր իրողությունների առաջացմամբ։
Համակարգչային եւ ինտերնետային սլենգից բառարանում ներառվել են «միկրոբլոգինգը», «նեթբուքը», ինչպես նաեւ «դիֆրենդ» (defriend) բայը, որը նշանակում է ջնջել ինչ-որ մեկին ընկերների ցանկից` սոցիալական որեւ ցանցում։




























