Միջազգային աստղագիտական միության Աստղագիտության զարգացման գրասենյակը նոր կոորդինացիոն բաժիններ է հիմնադրել Հայաստանում, Կոլումբիայում, Հորդանանում, Նիգերիայում եւ Պորտուգալիայում:

Նոր երկրների հետ գործընկերությունը կազմակերպության տասնամյա ռազմավարական պլանի մասն է կազմում, որն ուղղված է աստղագիտության հասարակական շահի իրացմանը, ասված է Միության կայքում:

Համաձայնագիրը ստորագրվել է Հոնոլուլուում Կազմակերպության Գերագույն համաժողովի ընթացքում:

Հինգ նոր գրասենյակ երկու կարեւոր գործառույթ կիրականացնի. շրջանային բաժանմունքները կկորդինացնեն գործունեությունը հարեւան երկրներում աստղագիտության զարգացման ոլորտում, մինչդեռ լեզվական փորձագիտական կենտրոնները կզբաղվեն լեզվական եւ մշակութային կողմերով:

Հարավ-արեւմտաասիական շրջանային գրասենյակ կբացվի Հայաստանում` Բյուրականի աստղադիտարանին կից: