Բրիտանական Information Commissioner's office (ICO) կարգավորողը պարտավորեցրել է Google-ին հեռացնել այն հոդվածների հղումները, որոնցում խոսվում է նախկինում Եվրամիությունում դատական կարգով ընդունված «մոռացության իրավունքի» շրջանակներում որոնումից հեռացված հոդվածների մասին։

Որոնողական համակարգին վերջնաժամկետ է տրվել մինչեւ սեպտեմբերի 20-ը։ Մինչ այդ պահը «մոռացության իրավունքի» հակառակորդները կարող են կրկնակի հրապարակել այդ հոդվածները, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Guardian-ը։

Նախկինում Google-ը, անհատական հայտ ստանալով, որոնողական համակարգից հեռացրել էր 10-ամյա վաղեմության հանցագործության մասին նյութերը։ Հեռացումը հարուցել էր «մոռացության իրավունքի» հակառակորդների զայրույթը։ Նրանք մի քանի հոդված էին հրապարակել այդ կապակցությամբ։ Որոշ ժամանակ անց այդ տեքսերն ինդեքսավորվել եւ հայտնվել էին որոնողական համակարգում։