Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այցելել է Պյատիգորսկի քաղաքային կենտրոնական հիվանդանոց, ուր բուժում է ստանում ահաբեկչությունից տուժած 15 մարդ։ Երկրի ղեկավարը շփվել է նրանց հետ եւ շուտափույթ ապաքինում ցանկացել հիվանդներին։
Մեդվեդեւը եղել է ինտենսիվ թերապիայի պալատում, որտեղ բուժում են անցնում չորս հիվանդներ, որոնցից երկուսը՝ Ալլա Բուրլուցկայան եւ Արթուր Հայրապետյանը առայժմ ծանր վիճակում են։
Չնայած ստացած վնասվածքներին՝ Ալլա Բուրլուցկայան կարողացել է նախագահին պատմել իրենց հետ կատարվածի մասին։ Նախագահը խոսել է նաեւ նույն պալատում գտնվող Օլգա Բիկբովայի եւ Արթուր Հայրապետյանի հետ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Պյատիգորսկում պայթյուն էր որոտացել։ Արդյունքում տուժել էր 29 մարդ, որոնցից 8-ը հայեր են:



























