Իսլամի հեղափոխության պահապանների կորպուսն զգուշացրել է ԱՄՆ-ին եւ Իսրայելին, որ հարված կհասցնի այդ երկու պետություններից ցանկացածին, եթե նրանք հարձակվեն Իրանի վրա։ «Միացյալ Նահանգները եւ Իսրայելը կպարտվեն այդ պատերազմում»,-նշվում է նրանց տարածած հայտարարության մեջ։

Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ այաթոլահ Ալի  Խամենեին օգոստոսի 18-ին հայտարարել է, որ Իրանը բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ իր միջուկային ծրագրի շուրջ, քանի դեռ Իրանի նկատմամբ  պատժամիջոցները չեն վերացվել եւ չեն դադարեցվել Իրանի հասցեին հնչող սպառնալիքները։