Օգոստոսի 17-ին Հյուսիային Կորեայի ռազմա-օդային ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռը շեղվել է իր երթուղուց եւ վայր ընկել Չինաստանի Լյաոնին նահանգի տարածքում: Հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն: Թեեւ վթարի ենթարկված ինքնաթիռի թեւի վրա ակնհայտորեն երեւում էր «Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետության ռազմա-օդային ուժեր» գրությունը, սակայն Չինաստանում նշում էին, թե «ենթադրվում է, որ ինքնաթիռը հյուսիսկորեական է»:

Անցկացված հետաքննության համաձայն, ինքնաթիռի վթարի պատճառը մեխանիկական անսարքությունն է եղել:

«Մեխանիկական անսարքության պատճառով ինքնաթիռը շեղվել է իր երթուղուց եւ վայր ընկել Չինաստանի տարածքում»,- ասել է «Սինհուա» գործակալության աղբյուրը:

  Վթարի արդյունքում վնասվել են մի քանի բնակելի տներ: Զոհվել է ինքնաթիռի օդաչուն: