Ամերիկայի հայ ազգային կոմիտեի ղեկավար Օրանժ Քաունթի Արմեն Կարապետյանն օրերս ընդունել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսմեն Էդ Ռոյսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հարցի շուրջ ծավալված վերջին իրադարձություններն ու զարգացումները Խոսվել է նաեւ ադրբեջանական ռազմաշունչ հռետորաբանության մասին։

Էդ Ռոյսը պատրաստակամություն է հայտնել սատարել Հայոց ցեղասպանության մասին 252-րդ բանաձեւին։