Լոնդոնյան Selfridges ունիվերմագի 24 ցուցափեղկերում հայտնվել են նոր ինստալյացիաներ Apple ընկերությունից: Խանութի պատուհանները զարդարված են արհեստական ծաղիկներով՝ կարմիր, վարդագույն եւ դեղին, ծաղիկներից մեկի կենտրոնում էլ տեղադրված է AppleWatch մոդելը, հայտնում է Lenta.ru հղում անելով Wallpaper ին:
Ընդհանուր առմամբ կոմպոզիցիաների ստեղծման նպատակով օգտագործվել է գրեթե 6 հազար արհեստական ծաղիկ: Դրանք ստեղծվել են տարբեր տեխնոլոգիաներով, այդ թվում ՝ 3Դ տպագրության ու պոլիմերային ձուլվածքի օգնությամբ: Յուրաքանչյուր ծաղիկ ներկել են ձեռքով:
Կոմպոզիցիաների դիզայնի մշակմանը մասնակցել է Yves Saint Laurent-ի նախկին գլխավոր տնօրեն Պոլ Դենեւը, ով այս պահին Apple-ի փոխտնօրենն է ՝ հատուկ նախագծերի հարցերով:





























