Երկրի պաշտպանական արդյունաբերությանը նվիրված տոնակատարությունների ընթացքում Իրանի նախագահ Հասան Ռոհանին ներկայացրել է գործողության կարճ շառավղով իրանական նոր բալիստիկ հրթիռը 

Fateh (Հաղթող) 313 անունով հրթիռը, որի գործողության շառավիղը 500 կիլոմետր է, զինված է իրանական արտադրության ավելի առաջատար սենսորներով, քան նախորդ նմուշները: Հրթիռը մինչ այդ արդեն փորձարկվել է և հաջողությամբ խոցել  թիրախները: Ակնկալվում է, որ շուտով կսկսվի Fateh 313-ի զանգվածային արտադրությունը:

«Թույլ երկիրը, որն ի վիճակի չէ դիմակայել և պաշտպանվել հարևանների և թշնամիների ռազմական հզորությունից, չի կարող պնդել, թե խաղաղություն է փնտրում, որովհետև պիտի անընդհատ պատրաստ լինի (հնարավոր) գրավմանը: Իրանի ռազմավարության հիմքը պաշտպանությունն ու զսպումն է»,-հայտարարել է Իրանի նախագահը, հաղորդում է Ռիա Նովոստին` վկայակոչելով AFP-ին: