Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդն այցելել է Իրան, որտեղ նա նորից Միացյալ Թագավորության դեսպանատուն կբացի: Դեսպանատունն իր գործունեությունը դադարեցրել էր 2011-ին` այն բանից հետո, երբ դեսպանատուն էին ներխուժել արմատական տրամադրված իրանցի երիտասարդներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դեսպանությունները սկզբում կաշխատեն գործերի ժամանակավոր հավատարմատարների մակարդակում` դիվանագիտական փոքր անձնակազմով եւ հյուպատոսական սահմանափակ ծառայություններ մատուցելով: Բայց նախատեսված է, որ երկու երկրի միջեւ հարաբերությունների հաստատմանը զուգահեռ դիվանագիտական առաքելությունները կգործեն ընդունված` ավելի ներկայացուցչական կազմով եւ կհասնեն դեսպանների մակարդակի:





























