Իննամյա անգլիացին, որն առանց մի ձեռքի էր ծնվել, բիոնիկական պրոթեզ է ստացել: Դրա շնորհիվ տղան կյանքում առաջին անգամ կկարողանա դանակի օգնությամբ ուտել եւ ինքնուրույն հագնել տաբատը, հաղորդում է Популярная Механика-ն՝ ‎ վկայակոչելով The Guardian-ին:

Առաջին բիոնիկական ձեռքը` I-Limb Quantum, «Touch Bionics» ընկերությունը հատուկ երեխաների համար է նախագծել: Այն կառավարվում է կրողի մկանային ազդանշաններով եւ ծրագրավորվում է մոբիլ հավելվածի միջոցով:  Դա նաեւ առաջին պրոթեզն է, որը կարող է  բռնելակերպը փոխել պարզ շարժումների միջոցով. Կրողն ընդամենը պիտի շարժում անի չորս ուղղությաններից մեկն ընտրելով, եւ բռնելակերպը կփոխվի: 

Բայց պետք է հաշվի առնել, որ երեխան արագ է աճում եւ  9 ամսից նրան ավելի մեծ ձեռք անհրաժեշտ կլինի: