Apple ընկերությունը  iPhone 6 Plus օգտագործողներին դիմային տեսախցիկը փոխելու ծրագիր է ներկայացրել: Թերություն ունեցող այդ մասը կարելի է անվճար փոխել, հաղորդում է ՌԻԱ «VistaNews»-ը:

Apple ընկերության պաշտոնական կայքը եւս մի էջով է ավելացել, որի վրա տեղեկություն է տեղադրված էկրանը փոխելու հնարավորության մասին:   Սարքի տերն ընդամենը պիտի ներմուծի իր հեռախոսի սերիական համարը, ինչից հետո տեղեկություն կհայտնվի` արդյո՞ք սարքը համապատասխանում է ծրագրի պայմաններին, թե ոչ:  Կուպերտինոյից ընկերությունն առաջարկում է անվճար փոխել այն հեռախոսների հիմնական տեսախցիկը, որոնք վաճառվել են   2014-2015-ի աշուն-հունվար ժամանակաշրջանում: Առկա տվյալների համաձայն, տեսախցիկի անսարքությունը պայմանավորված է օպտիկական կայունացման համակարգում առկա թերությամբ:

Բացի դրանից, Apple-ի ներկայացուցիչները հայտարարել են սարքի եւս մի թերության մասին. դա ոչ այնքան ամուր կմախքի պատճառով հեշտորեն ճաքող էկրանն է:  Apple-ը ակտիվորեն զբաղված է այդ խնդրի լուծումը փնտրելով: 

Հեռախոսների լրասարքերի փոփոխման ծրագիրը կգործի երեք տարվա ընթացքում: