Չինացի Սյաո Վանը որոշել է իր հարսնացուին յուրահատուկ նվեր մատուցել: Նա ծաղկի խանութից գնել եւ իր սիրեցյալին է նվիրել 10 հազարից մեկով պակաս (99.999 հատ) ալ վարդեր: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, հղում անելով Orange News-ին, այդ վարդերով նա զարդարել է ամուսնական ավտոշարասյան 30 մեքենաները: Մեքենաների ընտրությունը կատարվել է ինտերնետով: Երջանիկ հարսնացուի անունն է Սյաո Լյու:

Զույգն իր հարսանիքն անցկացրել է կենտրոնական Չինաստանում, իսկ ծաղիկները բերվել են ինքնաթիռով: Փեսացու Վանը որոշել է նման նվեր մատուցել, որովհետեւ Չինաստանում 999-ը համարվում է երջանիկ թիվ: Որպեսզի երջանկությունը հաստատ մտնի իր ամուսնական կյանք, Վանը վարդերի արժեքի 20 տոկոսը նվիրաբերել է բարեգործական հիմնադրամներից մեկին:

«Ես հիշեցի, որ Լյուին դուր են գալիս ալ վարդեր: Այդտեղից ծնվեց գաղափարը, որը գնալով հիմքեր գցեց եւ վերջապես, իրականացավ: Իմ ջանքերն իզուր չանցան, որովհետեւ ես տեսա նրա դեմքը, երբ հայտնվեցին վարդերով զարդարված մեքենաները»,- պատմել է Վանը: Իսկ Լյուն, իր հերթին նշել է, որ վարդեր սիրելու մասին ինքն ասել է մեկ տարի առաջ եւ հաճելիորեն զարմացել է, որ Վանը դա չի մոռացել: Իր այս ռոմանտիկ պոռթկումով Վանը ծաղկի խանութին ապահովել է մեկ տարվա եկամուտով: