ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով: Այդ բարձր պարգեւը օգոստոսի 19-ին Երեւանում Լավրովին է հանձնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ նրա կնոջ պատվին տրված պետական ընթրիքի ժամանակ:
Ռուս նախարարը նման բարձր պարգեւի է արժանացել «հայ-ռուսական դարավոր բարեկամական հարաբերությունների ամրացման գործում մեծ ներդրում ունենալու» համար:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պետական այցով Երեւան է ժամանել օգոստոսի 19-ին:



























