Թեհրանը մտադիր է մեծացնել նավթի արդյունահանումն ամեն գնով: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Նամդար Զանգանեն:

Նրա խոսքով, երկիրն այլ ելք չունի, քանի որ «եթե Իրանը չմեծացնի նավթի արդյունահանման ծավալները, նա կկարոցնի իր բաժինը շուկայում»:

Նախարարը նաեւ նշել է, որ Իրանը կողմ է ՕՊԵԿ-ի արտակարգ նիստ հրավիրելու գաղափարին: Նրա խոսքով, այդ հանդիպումը կարող է նպաստել նավթի շուկայում անկման զսպման խնդրի լուծմանը, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:

Համաշխարհային բանկի հուլիսյան կանխատեսման համաձայն, Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելու արդյունքում նավթի հոսքը համաշխարհային շուկա կավելանա օրական մոտ մեկ մլն բարելով: Դա, իր հերթին, կնվազեցնի 2016-ի համան նավթի  կանխատեսվող գինը 66-ից հասցնելով 56-ի:

Միաժամանակ, նավթի գինն արդեն այսօր շարունակում է նվազել եւ օրինակ Brent տեսակի նավթի արժեքը հասել է 45 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: