Մշակվել է մի ուժակուտակիչ՝ ակումուլյատոր,  որի շնորհիվ iPhone 6-ը կարող է մեկ շաբաթ առանց լիցքավորման աշխատել ՝ հայտնում է բրիտանական Intelligent Energy ֆիրման:

Ինչպես հավաստիացնում է ընկերությունը, լիցքավորման նոր էլեմենտներ օգտագործելու համար չի պահանջվում փոխել գաջետի չափսը կամ ձեւը: Սովորական սարքերից նորերը կտարբերվեն միայն հետնամասում տեղադրված օդափոխանակման անցքերով, որոնք նախատեսված են ջրային գոլորշիների համար:

The Telegraph-ի թղթակցին հաջողվել է Լաֆբորոյում ընկերության շտաբ բնակարանում տեսնել նոր ուժակուտակիչով iPhone 6 նախատիպը: 

Առեւտրային ապրանքահոսք սկսելու համար ընկերությունը մշակում է միանգամյա գործածման քարթրիջ, որը տեղադրվելու է ապագա սմարթֆոների ստորին մասում եւ ունենալու  է ջրածին պարունակով  բավականաչափ  փոշի ՝ շաբաթվա ընթացքում առանց լիցքավորման աշխատելու համար:

Intelligent Energy –ը հայտարարել է, որ այս պահին հաշվարկում է նոր տարրերի վաճառքի գինը, հայտնում է Lenta.ru ն