Ահաբեկչության վտանգի պատճառով ԱՄՆ-ում չեղյալ է հայտարարվել American Airlines ավիաընկերության չվերթը: ԱՄՆ իշխանությունները կանգնեցրել են ուղեւորատար ինքնաթիռը Սան-Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանում: Օդանավը պետք է թռչեր Նյու Յորք: Ինքնաթիռը քարշակել են պահեստային թռիչքուղի:
Ոչ պաշտոնական տվյալներով, ինչպես հայտնում է AP-ն, խոսքը գնացել է ինքնաթիռի գրավման սպառնալիքի մասին: Միջադեպի ականատեսները պատմել են գործակալությանը, որ American Airlines-ի չվերթի երկու ուղեւորների՝ երիտասարդ տղամարդու եւ կնոջ ինքնաթիռից հանել են ձեռնաշղթաներով:
Boeing 767 ինքնաթիռում եղել է ընդամենը 163 ուղեւոր եւ անձնակազմի 11 անդամ: Օդանավակայանի ղեկավարությունը եւ իրավապահ մարմինները հավաստիացրել են, որ միջադեպի արդյունքում ինքնաթիռում գտնվողներից ոչ ոք չի տուժել:
Սպառնալիքի բնույթի մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չկան:
Հետախուզությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչն արդեն հաստատել է փաստը, թե գերատեսչությունը հարցաքննում է երկու մարդու: Բոլոր ուղեւորները տեղափոխվել են օդանավակայան՝ կրկնակի ստուգման: Ամենայն հավանականությամբ, ահաբեկչության սպառնալիքը կեղծ է եղել:




























