Ռուս գործարար Վիկտոր Բուտին Թաիլանդից արտաքսում են ԱՄՆ:

ԱՄՆ-ն Բուտին մեղադրում է զենքի անօրինական վաճառքի մեջ։ Բուտը Բանգկոկում ձերբակալվել էր 2008 թվականի։ 2009 թվականի օգոստոսի 11-ին Թաիլանդի դատարանը ապացույցների բացակայության պատճառով մերժել էր ռուսաստանցուն Վաշինգտոնին հանձնելու պահանջը։ Սակայն ավելի ուշ դատարանի որոշումը փոփոխության է ենթարկվել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։