Արգենտինայի հյուսիսում ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ռեզինե փամփուշտներ է կիրառել ՝  ցրելու համար ցուցարարներին, որոնք բողոքում էին նահանգապետի ընտրություններում կատարված  խատումների դեմ։ Տեղական հեռուստատեսությունը ցույց է տվել կադրեր, որտեղ երեւում է, թե ինչպես է  ոստիկանությունը կրակում   ամբոխի վրա։ Որոշ ցուցարարներ այդ կադրերում արյունոտ դեմքերով են եւ վերքերով։ Վիրավորների ճշգրիտ թիվը անհայտ է։ Ոստիկանությունը չի կարողացել օպերատիվ տվյալներ տրամադրել տուժածների մասին, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով AP-ին։

Ցուցարարները համարում են, որ իշխանական կուսակցության ներկայացուցիչ Խուան Մանզուրը ապօրինաբար է զբաղեցրել նահանգապետի պաշտոնը, կեղծելով քվեարկության արդյունքները։ Այդ մասին ասում էին նաեւ ընդդիմադիր թեկնածուները ; Իշխանական կուսակցությունում հերքում են այդ տվյալները։