Նախօրեին երեկոյան պետական ընդունելությունից հետո Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Սերժ Սարգսյանը իրենց կանանց՝ Սվետլանայի եւ Ռիտայի հետ զբոսնել են Երեւանի կենտրոնում եւ շփվել մայրաքաղաքի բնակիչների հետ:

Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահին ցուցադրել է Երեւանի կենտրոնում գտնվող «երգող շատրվանները»: Դմիտրի Մեդվեդեւը հետեւել է ավանդույթին եւ կոպեկ նետել շատրվանի մեջ: Զբոսանքից հետո երկու երկրների առաջնորդները կանանց հետ այցելել են քաղաքի սրճարաններից մեկը: