NASA-ն հրապարակել է միջին մակարդակի արեգակնային բռնկման լուսանկարը, որն արվել է SDO (Solar Dynamics Observatory) տիեզերական աստղադիտարանում:
Լուսանկարն արել են 2015 թվականի օգոստոսի 24-ին, իսկ արեգակնային ակտիվության գագաթնակետը եղել է հյուսիսամերիկյան արեւելյան ժամանակով 03:33-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 11:33-ին):
Լուսանկարի կենտրոնական հատվածից ներքեւ բիծ է երեւում՝ արեգակնային բռնկում: Որպես կանոն, բռնկումից առաջացած ճառագայթումը չի անցնում Երկրի մթնոլորտով, բայց կարող է ազդել մոլորակի արհեստական արբանյակների աշխատանքի վրա:





























