«Իրավունք» թերթն անդրադառնում է ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանի համար սկսված «սեւ օրերին»:

«Բացի այն, որ «Մաքս Գրուպ» ընկերության նախկին սեփականատեր, ներկայիս ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը բիզնես դաշտում լուրջ «բանկրոտի» ենթարկվեց՝ «X Գրուպ» ընկերությանը վաճառելով իր «թռփոշ» թռչնաֆաբրիկան, հիմա էլ ասում են, որ պատգամավոր Մանուկյանից պարտատերերը իրենց պարտք են պահանջում, քանի որ վերջին անգամ մի կերպ ազգընտիր դարձած Մանուկյանը կրկնակի անգամ ընտրական բովով  անցնելու պատճառով շատերին է պարտք մնացել: Ասում են, որ սույն պատգամավորը դեռ մեծ հախ ու հաշիվներ ունի փակելու 2007-ի խորհրդարանական ընտրություններին նույն ընտրարածքում առաջադրված, կուսակցական պատկանելությամբ դաշնակ Գուրգեն Շահինյանին՝ Քարհանքի Գուգոյին, որի հետ մինչ ընտրական պրոցեսների ավարտը Մանուկյանը հասցրեց մի լավ «տուրուդմփոց» սարքել…»,-գրում է թերթը: