Լյութերական եկեղեցու նախկին հոգեւորականն ինքնասպան է եղել Մոսկվայում: Life News-ի փոխանցմամբ, 36-ամյա Անդրեյ Բ.-ն իր տանը ինքնաշեն ատրճանակով կրակել է քունքին եւ տեղում մահացել:
Վարկածներից մեկի համաձայն, մահացածի մոր խոսքով, նա հայելու առաջ խաղալիս է եղել ատրճանակով, երբ լսվել է կրակոցի ձայնը: Իրավապահ մարմիններից հաղորդել են, որ «հոգեւորականը Միկլուխո Մակլայի փողոցի իր բնակարան է վերադարձել ժամը 22-ին: Նա երկու փորձնական կրակոց է արձակել, երկուսն էլ անհաջող: Դրանից հետո, հոգեւորականը ատրճանակի փողը պահել է իր վրա ու կրակել եւս մեկ անգամ»:



























