Հայկական հեռուստաալիքներից մեկով օգոստոսի 20-ին տեղի կունենա Pictures of home («Տան նկարները») վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը պատմում է լեգենդար Deep Purple ռոք խմբի մենակատար Յան Գիլանի մասին:

Ֆիլմի հիմքում 2009 թվականին ռոք երաժիշտի Հայաստան այցելության մասին  նկարահանումներն են եւ նրա հարցազրույցը այս տարվա մարտին` երեւանյան բարեգործական համերգից հետո: Նա Երեւան էր ժամանել Armenia Grateful 2 Rock (Հայաստանը երախտապարտ է Ռոքին) նախագծի շրջանակներում:

Pictures of home-ը Deep Purple-ի ամենապայծառ հիթերից մեկն է, որը երեւանյան համերգի ժամանակ Յան Գիլանը կատարել է մի քանի անգամ: Ֆիլմի պրեմիերան նվիրված է լեգենդար խմբի 65-ամյակին, որը Գիլանը նշել է օգոստոսի 19-ին: