Իրանին առնվազն մեկ տարի է անհրաժեշտ ատոմային զենք ստեղծելու համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ սպառազինությունների, զանգվածային ոչնչացման զենքի տարածման վերահսկողության եւ ահաբեկչության հարցերով խորհրդական Հարրի Սեյմորը:
Վերլուծաբանները վստահ են, որ Սպիտակ տան տվյալ հայտարարությունը ուղղված է «իսրայելցի դիտողներին»:
Ավելի վաղ Իսրայելը մտավախություն էր հայտնել, որ Իրանը կարող է մի քանի ամսում ուրանը հարստացնել մինչեւ մարտագլխիկներ ստեղծելու վիճակի:
The New York Times-ը պնդում է, թե Բարաք Օբամայի վարչակազմը կարողացել է համոզել Իսրայելին, որ դեռ մեկ տարի եւ ավելի Իրանը ատոմային զենք չի ունենա: Գնահատականները հիմնված են ամերիկյան հետախուզության եւ միջազգային տեսուչների զեկույցների վրա: ԱՄՆ վարչակազմի ներկաայցուցիչները հույս են հայտնել, որ Իսրայելը զերծ կմնա առաջաիկայում իրանական ատոմային օբյեկտներին հարվածելու ցանկությունից:




























