Ռուսաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Իգոր Լեւիտինը մասնակցել է «Պատվո բլուր» նամականիշների մարման արարողությանը՝ նվիրված 19-րդ դարում ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուս սպաների հիշատակին:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, հայկական կողմից մասնակցել են Հայաստանի տանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, «Հայփոստ» ԲԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:
40 հազար տպաքանակով նամականիշի նոմինալ արժեքը կազմում է 350 դրամ (մոտ 1 դոլար):
Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 20-ին Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ կայանալու է «Պատվո բլուր» համալիրի բացման հանդիսավոր արարողությունը՝ 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմներում զոհված 156 ռուս սպաների հիշատակին:
Պատվո բլուրը զինվորական գերեզմանատուն է, որ ստեղծվել է 1856թ. Կովկասյան կորպուսի հրամանատար, գեներալ Նիկոլայ Մուրավյովի հրամանով: Հետագայում այդ տարածքում կառուցվել է Սուրբ Միխայիլի մատուռը:



























