Օգոստոսի 19-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 21.30-ի սահմաններում Երեւանի Հրազդանի կիրճում գտնվող «Գեղամա» ռեստորանից սննդային թունավորման նախանշաններով հիվանդանոց են տեղափոխվել 41 քաղաքացի. 22-ը` «Արմենիա», 8-ը` «Նորք», 7-ը` «Էրեբունի», 1-ը` «Մուրացան» բժշկական կենտրոններ եւ 2-ը` 3-րդ հիվանդանոց:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ փրկարար ծառայությունից, ներկա պահին հիվանդանոցում է գտնվում 20 մարդ, որոնցից 4-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:

Առողջապահության նախարարության կողմից «Գեղամա» ռեստորանը փակվել է: Տեղում իրականացվում են վարակազերծման, ինչպես նաեւ թունավորման պատճառները պարզելու աշխատանքներ: